Moderna ընկերությունն ավելի քան 4 մլրդ դոլարի եռամյսակային հասույթ է ունեցել

Աղբյուր
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որը պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին, ավելի քան 4 մլրդ դոլարի հասույթ է ունեցել անցած եռամսյակի ընթացքում: ՏԱՍՍ գործակալությա փոխանցմամբ՝ այս մասին հետևում է հինգշաբթի հրապարակված եռամսյակային ֆինանսական հաշվետվության տվյալներից:

Փաստաթղթից հետևում է, որ տարեկան կտրվածքով ընկերության հասույթն աճել է ավելի քան 65 անգամ: Եռամսյա հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է հունիսի 30-ին, ընկերության հասույթը կազմել է 4.354 մլրդ դոլար: Կես տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 6.291 մլրդ դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածների համար գրանցվել էր 67 մլն դոլարի և 75 մլն դոլարի հասույթ՝ համապատասխանաբար:

Ընկերության մաքուր եկամուտը եռամյսա ժամկետում կազմել է 2.78 մլրդ դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վնասներ էր կրել 117 մլն դոլարի չափով: Կես տարում Moderna-ն վաստակել է 4 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն հատվածում 241 մլն դոլարի կորուստ էր ունեցել:

Հիշեցնենք, որ ավել վաղ հաղորդվող տվյալների համաձայն Moderna-ն բարձրացրել էր իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի գինը Եվրոպայում: