Իտալիայում կորոնավիրուսային անցաթուղթ է կիրառվելու տրանսպորտով երթևեկելու համար

Աղբյուր
Իտալիան կորոնավիրուսային անցաթուղթ է սահմանում տրանսպորտով երթևեկելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, QR-կոդով անցաթուղթն անհրաժեշտ կլինի հեռավոր ուղևորությունների համար ինչպես նավով, ինքնաթիռով, այնպես էլ մեքենայով: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սանիտարական անցաթղթեր սահմանելու մասին հայտել էր Ֆրանսիան: Այսօր երկրի Սահմանադրական խորհուրդը հավանության էր արժանացրել այդ որոշումը: Սանիտարական անցաթուղթն անհրաժեշտ է սրճարան կամ առևիտրի կենտրոն այցելելու համար: