Դիանա Տոռեսի սեքսուալ ֆոտոշարքը

Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է «Կինստագրամ» սիթքոմից լսարանին հայտնի դերասանուհի Դիանա Տոռեսի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց  հետո առաջինը լվացվում եմ և իմ սիրելի շոկոլադով սուրճ խմում:

Իմ իդեալական հանգստյան օրը կրակին է:

Ֆիլմը պետք է դիտել մենակ և կինոթատրոնում:

Անվերջ կարող եմ լսել Ռիհաննայի «Diamond» երգը:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ խաչբառի պատասխանը:

Առանց համացանցի իմ կյանքը չեմ պատկերացնում:

Քչերը գիտեն, որ ես բարկանում եմ ու փշրում շուրջբոլորս ամեն ինչ:

Առաջին աշխատավարձս ամսական 200. 000 դրամ էր:

Գաղտնի հոբբիս բռնցքամարտն է:

Ամենաթանկ իրը, որը գնել եմ` օծանելիքն է:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել մարդ լինելը:

Վանել` չկամությունը:

Զայրանում եմ, երբ վիրավորում են իմ ինքնասիրությունը, պատիվը, բարոյականությունը:

Երբեք գողություն չեմ անի:

Չեմ ների դավաճանությունը:

Կներեմ, եթե դիմացինը փոխի վերաբերմունքն ու սխալը չկրկնի:

Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու, ոչինչ չեմ փոխի:

Ինձ շատ են ծիծաղեցնում մարդկանց շահամոլությունն ու կեղծավորությունը:

Երջանիկ լինելու համար պետք է աշխատանքում կայանալ և ունենալ լավ ընտանիք:

Առաջին անգամ սիրահարվել եմ 20 տարեկանում:

Անպատասխան սեր չեմ ունեցել:

Դիմացինի սիրուն արժանանալու համար պատրաստ եմ լինել այնպիսին, ինչպիսին դիմացինս ցանկանում է ինձ տեսնել:

Մինչև ամուսնանալը պետք է կայանալ:

Կամուսնանամ, երբ իրագործեմ նպատակներս: