Հայկոյի վիճակը կտրուկ վատացել է. վերջին նորությունները՝ հիվանդանոցից (լուսանկար, տեսանյութ)

Հայկոյի վիճակը վատացել է: Այս մասին Starnews-իմ հայտնում են հիվանդանոցի մեր աղբյուրները:

Հայկոյի մտերիմները ոչինչ չեն մեկնաբանում, սակայն դրական դինամիկա գրանցելուց հետո հակառակ պատկերն է գրանցվել:

Ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ երգիչ Հայկոն հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժնում է: Միացվել է արհեստական շնչառության սարք: Ախտահարված է երգչի թոքերի մոտ 80 տոկոսը:

Երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է տեղադրել՝ նշելով, որ իրենց ընտանիքում ծանր շրջան է: