Հիշու՞մ եք «Թռիչք» հեռուսատասերիալի փոքրիկ Չակորիային. Տեսեք,թե ինչքան է մեծացել ու ինչ գեղեցկուհի է դարձել նա

«Թռիչք» հեռուստասերիալից հայտնի Սպանդան Չաթուրվեդին ընդամենը 10 տարեկան է, սակայն արդեն հասցրել է գրավել հազարավոր երկրպագուների սրտերը: Հեռուստաասերիալում Սպանդան մարմնավորում է փոքրիկ Չակորին, որին սիրում են նաև Հայաստանում:

 

Dnaindia-ն գրում է, որ հեռուստաասերիալի նկարահանման սկզբնական փուլում Չակորը դուր չէր գալիս Սպանդանին,  և նա դժվարությամբ էր համակերպվում դերի հետ, սակայն այժմ Չակորն աղջնակի սիրելի կերպարն է:

 

«Ինձ դուր է գալիս Չակորը, քանի որ նա շատ բարի է և միշտ փորձում է օգնել բոլորին»,- ասում է փոքրիկ դերասանուհին:

 

Սպանդանը պատմել է նաև իր երազանքների մասին, պարզվում է՝ աղջնակն ապագայում իրեն  չի տեսնում որպես դերասանուհի, նա երազում է բժշկուհի դառնալ։

 

Երիտասարդ դերասանուհուն սիրում են նաև նկարահանամ հրապարակում: «Թռիչք» հեռուստասերիալի դերակատարներից մեկը՝ Փրաչեե Փաթհակը, ով ավելի հայտնի է որպես Թեջասվանի, ասում է, որ Սպանդանը ապագայում կարող է հիանալի դերասանուհի դառնալ.

 

«Նա իմ ճանաչած ամենատաղանդավոր երեխաներից մեկն է: Նրա պես երեխաներ ամեն օր չեն ծնվում»: