Домой Շոու-Բիզնես Խելագարվում եմ նրա համար. Արա Մարտիրոսյան

Խելագարվում եմ նրա համար. Արա Մարտիրոսյան

 

«StarNewse․am»-ը գրում է․

«Արա Մարտիրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Женщина Моя» տեսահոլովակը, որում կրկին նկարահանվել է վրացի հայտնի մոդել Թամունա Գաբունիան:

Նկարահանումները տեղի են ունեցել մոդելի հարազատ քաղաքում՝ Թբիլիսիում: Թամունան իր էջում հրապարակել է տեսանյութեր, որոնցում Արան Թամունայի հարցին՝ կարո՞ղ եմ անհանգստացնել, պատասխանում է հետևյալը.

«Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք»,- ապա հավելում է. «Խելագարվում եմ նրա համար»:

Նշենք, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Արային և Թամունային սիրավեպ են վերագրում:

Առհասարակ, նրանց հաճախ կարելի է միասին տեսնել:  Թեպետ Թամունան պարբերաբար նշում է, որ ինքն ու Արան միայն ընկերներ են:

Թամունան նույնիսկ Երևան էր ժամանել Արայի մենահամերգին ներկա գտնվելու  համար:

Ի դեպ, երբ Արան դեռ չէր հաստատել իր ամուսնալուծությունը, Թամունան առաջիններից էր, ով նշել էր, որ երգիչն ամուսնալուծված է»։