Կյանքից հեռացել է օպերային երգիչ Հրաչյա Նիքսալյանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է օպերային երգիչ Հրաչյա Նիքսալյանը:

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է հայ երաժշտարվեստի նվիրյալ, օպերային երգիչ  Հրաչյա Նիքսալյանը: Ցավոք, կյանքի վերջին տարիները նա ապրել և ստեղծագործել է հայրենքից հեռու` ԱՄՆ-ում:

Հրաչյա Նիքսալյանն իր կատարումներով բազմիցս հիացրել է ոչ միայն հայ հանդիսատեսին: Նրա նրբազգաց երգեցողությամբ հիացել են շատերը: Թատրոնի ողջ անձնակազմը խորը վշտով ցավակցում է սիրելի երգչի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրությունում: