Հաղարծին բնակավայրում գործարկվելու է շչակ

Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Գործարկվելու է բնակավայրի շչակը: