Exclusive. Լիլիթ Բասյանն առաջին անգամ` սիրելիի կալանավորված լինելու, իրենց հարսանիքի և ընկերոջ նկարը ցույց չտալու իրական պատճառի մասին. բացառիկ մանրամասներ

Դիետոլոգ Լիլիթ Բասյանի և արդեն նախկին ամուսին Ալեքսանդր Բաբասյանի ամուսնալուծությունից հետո որոշ ժամանակ անց Լիլիթի կյանքում նոր ընտրյալ հայտնվեց, սակայն վերջինս չի հանրայնացնում նրան, իսկ հետևորդները տեսնում են նրա մարմնի որոշ հատվածները: Դիետոլոգը շատ չի խոսում իր անձնականի մասին, բայց ArmLady.am-ի հետ զրույցում բացառություն է արել և պարզաբանել վերջին շրջանում պտտվող ասեկոսեն, թե Լիլիթի ընտրյալը նախկինում կալանավորված է եղել.

«Իմ անձի և իմ անձնականի մասին ես այնքան բաներ եմ լսում, որ հիմա այլևս ոչնչից չեմ զարմանում: Ես անգամ հումոր եմ անում, էլ ինչ կարող են ասել իմ մասին, որ ինձ զարմացնի: Ժամանակին էլ ասում էին, որ Մոսկվայից տղա է, որ եղել է իմ մանկության սերը, հետո լսեցի, որ ասում էին հայ չի, դրա համար ես այլևս չեմ զարմանում: Գիտեք՝ ինչն է ամենացավալին, երբ կյանքումդ անկում է լինում, մարդիկ սպասում են, որ ավելի իջնես, չեն սպասում, որ կարող ես երջանիկ լինել»:

Լիլիթի խոսքով ՝առաջ նեղվում էր նման խոսակցություններից, հիմա բավականին հանգիստ է տանում. «Երբ ինձ հարցնում են ինչու դեմքը ցույց չես տալիս, ասում եմ, որովհետև չեմ ուզում հետագայում սուտ խոսակցությունների առիթ ստեղծեմ, որ ճշտեն ապահոված է, թե ոչ, ամեն ինչ ավելի ճոխացնեն, ավելի զարգացնեն: Ես երբեք չեմ խուսափի տարբեր խոսակցություններից»:

Դիետոլոգին այլևս չեն հուզում և չեն անհանգստացնում իր մասին պտտվող ասեկոսեները. «Մեկ-մեկ երբ լսում եմ, որ պատմում են իրական պատճառը թե ինչու եմ ես ամուսնալուծվել, ասում եմ, որ իրական պատճառը որ գիտեիք, իսկ ինչու էիք անընդհատ հարցնում, փորձում պարզել ու մի հատ էլ սուտ տեղեկատություն տարածում»:

Ինստագրամում հրապարակած հարց ու պատասխանի ժամանակ Լիլիթը նշել էր, որ ցանկանում է ամուսնանալ 2023 թվականին: Այս հարցը հստակեցնելու համար խնդրեցինք պարզաբանել. «Ես ձեզ անկեղծ ասեմ, մի անգամ իմ կյանքում ցանկացել եմ որպեսզի իմ կյանքում լինի հարսանիքը և իմ ծնողները ինձ ոչինչով չեն սահմանափակել, ստեղծել են այդ հեքիաթը: Տարիներ հետո ես հասկացել եմ, որ այդ հեքիաթը իրականություն չէ: Իսկ հիմա չեմ ուզում, միան ուզում եմ ամեն ինչի հասարակը, չեմ ուզում սիրային լուսանկարներ ինստագրամի համար, ուզում եմ պարզապես ինձ մոտ լինի լուռ ու հանգիստ: Եթե նկատել եք, առաջվա պես սիրո մասին չեմ գոռում, ավելի շատ մտածում եմ, երբ քո հոգին իրոք երջանիկ է, քեզ պետք չէ դրա մասին բարձրաձայնել: Ես իմ անձնականը մի անգամ հանրայնացրի, արդյունքում ամեն ինչ փլվեց»: