Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ այն ծրագրերը՝ սոցիալական աջակցությունից մինչև ներդրումային, իրականացվել է ժողովրդի կյանքը բարելավելու, նոր աշխատատեղեր բացելու և մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար, որպեսզի մի կողմից Հայաստանը զարգանա, մյուս կողմից հասարակության կյանքը բարելավվի:
Ինչ վերաբերում է օրենքի առջև հավասարության մասին, Գագիկ Ծառուկյանը Սահմանադրության օրվա առիթով, իր շնորհավորական ուղերձում ևս մեկ անգամ ընդգծել է, որ՝ երկրի մայր օրենքի անձնական նպատակահարմարությամբ կիրարկումն ու հայեցողական մեկնաբանությունը բացարձակ անթույլատրելի է և կարող է հղի լինել վտանգավոր և անդառնալի հետևանքներով: Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ: