4 ամենատարածված կանացի վախեր, որոնք առաջանում են սեքսի ժամանակ

Ցանկացած մարդ վախենում է ինչ-որ բանից, և հաճախ այդ վախերը կապված են ինտիմ հարաբերությունների հետ։ Անկողնում տղամարդու և կնոջ վախերը ինչ-որ առումով նման են իրար, տարբերությունը միայն այն է, որ կանանց թույլատրված է խոսել դրանց մասին։

Պետք է հիշել, որ ցանկացած վախ կարելի է հաղթահարել միայն համատեղ ուժերով, այդ պատճառով պետք չէ վախենալ դրանց մասին խոսելուց։

Տգեղ կամ չխնամված երևալու վախ

Ցանկացած կին մտածում է, թե ինչպիսի տեսք ունի անկողնում։ Հաճախ նման վախերի պատճառ դառնում են պոռնոֆիլմերը, որտեղ նկարահանվում են միայն մոդելները։ Կանայք սկսում են համեմատվել նրանց հետ, և շատ դեպքերում համեմատությունն ավարտվում է ոչ հoգուտ իրենց։ Այս պատճառով կանայք հաճախ են հուսալքվում, և նրանց մոտ առաջանում են բարդույթներ։ Օրինակ՝ սեքս միայն մթության մեջ, քանի որ լույսի ներքո մարմինը բավականաչափ կատարյալ տեսք չի ունենում։

Այս դեպքում կնոջը հարկավոր է բացատրել, որ անկողնում դուք ամենևին էլ չեք մտածում նրա տեսքի մասին։ Եթե որոշ բաներ կան, որոնք ձեզ դուր են գալիս, ապա հարկավոր է այդ մասին ասել նրանց։

Ցակնությունների հայտնում

Շատ աղջիկներ անկողնում վախենում են հայտնել իրենց ցանկությունների մասին։ Ոմանք անամոթություն են համարդում դա, ոմանք վախենում են քննադատությունից, իսկ ոմանք էլ ուղղակի ամաչում են։
Պետք է հիշել, որ որակյալ սեքսի գլխավոր պայմաններից մեկը վստահությունն է։ Պետք չէ վախենալ ցանկությունների մասին խոսելուց, սակայն դա պետք է անել ճիշտ ժամանակին։ Եթե հարաբերությունների ժամանակ հայտնեք որևէ ցանկություն, ապա դժվար թե հաճելի ավարտ ունենա դա։ Հիշեք, ամեն ինչ պետք է ժամանակին լինի։

Տղամարդուն չբավարարելու վախ

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա կանայք ավելի շատ են մտահոգվում զուգընկերոջը բավարարելուց, քան տղամարդիկ։ Տղամարդուն բավարարել չկարողանալու մասին մտքերն ամենից շատ ունենում են երիտասարդները, անփորձները կամ անինքնավստահ կանայք։ Եթե այս վախի պատճառով կանայք նոր բաներ և խրախուսումներ են մտածում, ապա դա վախենալու չէ, ժամանակի ընթացքում վախը կանհետանա։

Վախ հղիանալուց

Եթե մնացած վախերը թաքնված են կնոջ գլխում, ապա հղիանալու վախն ամբողջովին ակնհայտ է։ Կինը կարող է պատրաստ չլինել հղիությանը, այդ պատճառով սեքսի ժամանակ նա կարող է տխուր մտքեր ունենալ։ Բարեբախտաբար, այս վախը հաղթահարելը շատ հեշտ է։ Հիմա աշխարհում շատ են պաշտպանող միջոցները, և ցանկացած կին կարող է իրեն հարմար որևէ բան գտնել։