Տղամարդը բռնել է 3-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում Ֆիլիպ Բլանքս անունով 28-ամյա տղամարդը փրկել է 3-ամյա երեխային պատշգամբում բռնկված հրդեհից։

DailyMail-ի հաղորդմամբ՝ նա ոտաբոբիկ վազել է շենքի մոտ և բռնել 3-րդ հարկի պատշգամբից ընկնող տղային։

ABC-ի հետ զրույցում Ֆիլիպը, ով աշխատում է անվտանգության ոլորտում, նշել է, որ դա բնազդաբար է արել։ «Շատ չեմ մտածել, ուղղակի արձագանքեցի։ Ես ուղղակի արեցի դա»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինում ամերիկյան ֆուտբոլով է զբաղվել։

Նշվում է, որ երեխայի մայրը տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է։

«Նա է այս պատմության հերոսը, որովհետև նա զոհաբերել է իրեն՝ փրկելով իր երեխային»,- շեշտել է Բլանքսը։