18-ամյա Էդմոնդ Նազարյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը, որը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է: Էդմոնդի մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին: Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/02/10/1147109/