Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում. Ermenihaber.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ermenihaber.am-ը գրում է. «Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։ Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, առաջացրել է վրդովմունք ընդդիամդիր շրջանակներում։ Մասնավորապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը դատապարտել է սույն տիկնոջ պահվածքը: Նրանց միջև ծավալված վեճը տեղափոխվել է դատարան։ Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել են ստուգել եկեղեցու ակուստիկան»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/02/10/1147058/