Մեսին Լա Լիգայում հերթական ռեկորդը սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Բետիսի» հետ խաղում (3:2) 416-րդ անգամ հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում: Մեսին Լա Լիգայում Իսպանիայում չծնված ֆուտբոլիստների համար նոր ռեկորդ սահմանեց մեկնարկային կազմում հանդիպումը սկսելու քանակով՝ գգերազանցելով Դոնատոյի ցուցանիշը, որը 1988-2003 թվականներին «Ատլետիկոյի» և «Դեպորտիվոյի» կազմում 415 անգամ էր մեկնարկում եղել: Նշենք, որ «Բետիսի» հետ խաղում Մեսին 3 անգամ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/02/10/1147100/