Նրա տեղը ճաղերի հետևում է…

Հայտնի շորթող Գայանե Մանուկյանը, ով սեփական անփառունակ անձը քողարկում է Ագապի Հայկազունի անվան տակ, դասեր չքաղելով ու հավանաբար մոռանալով իր պախարակելի անցյալը շարունակում է նույն գործելաոճով: Դեռ ամիսներ առաջ լրատվական դաշտը ողողվեց սենսացիոն տեղեկությամբ, 2019թ.-ի հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում շորթման մեղադրանքով բերման էր ենթարկել այսպես կոչված լրագրող Գայանե Մանուկյանին: Այդ հողաթափիկ ինֆուզորիան այս անգամ էլ փորձել էր ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձից 800․000 դրամ շորթել, սակայն այս անգամ մուրազը փորում էր մնացել: Այսքանից հետո մնում էր հավատալ, որ մոլորյալ գառը կգտնի ճշմարտության ճանապարհը, բայց արի ու տես, որ իրավապահ համակարգը ու հերթական հարուցված քրեական գործը այդպես էլ չսթափեցրեցին լրագրությունը պոռնոգրաֆիայի հետ մշտապես շփոթող տզրուկին: Հավանաբար դա նրանից է, որ վերջին չգիտես ինչու անգամ քերական օրենսգրքով պատժելի արարք գործելուց հետո գրավի դիմաց ազատության մեջ է: Հիշեցնենք, որ համացանցային տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանը նախկինում ևս լկտի ստերի տարածման ակտիվ ջատագով է եղել: Նրա լրագրող ու մարդ տեսակն այնքան նողկալի է, որ 2007 թվականին «Փակագիծ» թերթի նախկին ﬕ խումբ լրագրողներ բողոք էին ներկայացրել իրենց իսկ թերթի գլխավոր խմբագիր Ագապի Հայկազունու դեմ: Նրանք նշել էին, որ Ագապին խախտել է լրագրողների իրավունքները և չի վճարել թերթի մոտ 50 աշխատակցի աշխատավարձ։