Երբ կբացվեն դպրոցները. Պարզաբանում է պարետ Տիգրան Ավինյանը

Մեր նպատակն է լինելու անել հնարավորինս, որպեսզի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներն իրենց աշխատանքը վերականգնեն ոչ հեռավար, այլ նորմալ ռեժիմով՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են դպրոցները բացվելու:

«Մի քանի ոլորտներում, այդ թվում հանրակրթության, այս պահին սահմանվում են կանոններ, որոնք հետագայում հնարավորություն կտան այդ ոլորտներում աշխատանքները կազմակերպելու առումով»,-ասաց նա: