Ըմբշամարտ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալական Հռոմ քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը: Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ, հայտնում է Armsport.am-ը: Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի: Մեր ըմբիշը 5-5 հաշվով գերլարաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց եվրոպայի չեմպիոն: Հատկապես գեղեցիկ էր 4 միավորանոց հնարքը: