Թունիսի վարչապետ Էլիս Ֆաhֆաhը հրաժարական է տվել

Թունիսի վարչապետ Էլիս Ֆաhֆաhը հրաժարական է տվել, հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով երկու պաշտոնական աղբյուրների:

Ֆահֆաhը, ով հետաքննության է ենթարկվում շահերի բախման մեղադրանքով, հոկտեմբերին օրենսդիր մարմնի ընտրություններից հետո լարված հարաբերություններ ունի խորհրդարանի ամենամեծ «Էնահդհա» կուսակցության հետ:

Ավելի վաղ կուսակցությունը հանդես էր եկել փետրվարին պաշտոնը ստանձնած Ֆահֆահին անվստահություն հայտնելու առաջարկով:

Ոչ մեծ սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆահֆահը հետաքննության է ենթարկվել վերջին ամիսների ընթացքում պետական պայմանագրեր շահած մասնավոր ընկերություններում իր բաժնետոմսերի վերահսկողությունը փոխանցելու անկարողության պատճառով:

Թունիսի սահմանադրության համաձայն՝ անվստահության քվեն կարող է հաջող լինել միայն այն դեպքում, եթե խորհրդարանը միաժամանակ հաստատի մեկ այլ վարչապետի:

«Էնահդհա»-ի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք սկսել են բանակցությունները՝ օրենսդիրների մեծամասնության համար ընդունելի թեկնածու գտնելու համար: