Գոռ Հակոբյանը երրորդ անգամ հայր է դառնալու (լուսանկար)

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն, ում հեռուստադիտողն առավել շատ ճանաչել է «Ֆուլ հաուս» սիթքոմից՝ Ֆելոյի կերպարով, շուտով արդեն երրորդ անգամ հայր կդառնա: Այդ մասին դերասանը տեղեկացրել է ինստագրամի իր էջի միջոցով:

«Արդեն ժամանակն է, որ կիսվեմ ուրախությունովս: Սեպտեմբերին կդառնամ պապա` արդեն 3-րդ անգամ: Մնաց 7 ամիս: Տարոսը ձեզ», — գրել է նա՝ կից հրապարակելով կնոջ ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը: