Իտալիա. «Ռոման» ջախջախեց, Մխիթարյանը՝ փայլեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Լեչչեին»: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: 37-րդ րոպեին Մխիթարյանը ստանալով Էդին Ջեկոյի փոխանցումը, կրկնապատկեց հաշիվը: Եվս երկու գոլ հռոմեացիները խփեցին երկրորդ կեսում: Նախ, 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Կոլարովը: Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: