«Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի… եթե կա սեր, էլ ի՞նչ բացի» Սոֆի Մխեյանի կյանքի սկզբունքները

Այս անգամ Blognews.am-ը զրուցեց  երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր կյանքի սկզբունքներով և գաղտնիքներով: Անկեղծացավ թե ինչի՞ է պատրաստ հանուն սիրո և թե ի՞նչն է կարևոր մեր ներկայում:Այն ինչ ես զգում եմ երբ երգում եմ՝ խոսքերով չես փոխանցի:

Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի, բացի… եթե կա սեր, էլ ի՞նչ բացի:

Ես ուրախ մարդ եմ և դրա գաղտնիքն է… գաղտնիքներով չեն կիսվում 🙂

Պետք է միշտ հիշել, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ:

Իմ միակ խորհուրդը քեզ՝ հավատարիմ մնա ինքդ քեզ:

Ես խենթանում եմ բեմում:

Իմ բոլոր երգերը երգում ու կատարում եմ ձեզ համար`սիրով:

Եթե ես չլինեի երգչուհի, ապա ես ես չէի լինի:

Ապրեք ներկայով, որովհետև ներկան է մերը:

Անիմաստ եմ համարում երկար-բարակ մտահոգությունները:

Երբեմն ես անիմաստ մտահոգվում եմ:

Ես միշտ ինձ համարել եմ էքսպերիմենտալ:

Իմ բախտը բերել է: առհասարակ, իմ բախտը բերել է:)

Չեմ վախենում ու վերջ:

Ինձ կարող է կախվածության մեջ գցել… երաժշտությունն արդեն դա արել է ու շարունակում է անել:

Կցանկանայի հանդիպել և մի գավաթ սուրճ խմել Ալլա Բորիսովնայի հետ, նույն ինքը՝ Պուգաչովան:

Վերցրեք ինձնից ամեն ինչ, բացի.. հարցրեք, գուցե դրանով էլ կիսվեմ:

Չեմ ընդունում անկոչ խորհուրդներ:

Երբ ես բարկացած եմ կառավարում եմ հույզերս: լավ… կամ գոնե փորձում եմ: )))

Եկեք փորձենք սիրել ինքներս մեզ ամբողջապես, թերություններով ու առավելություւներով հանդերձ:) Դժվար է գիտեմ, բայց փորձենք!