«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը գոլ հեղինակեց

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց ՍՊԱԼ-ին ու հաղթեց 3:1 հաշվով:

Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան Լորենցո Պելեգրինին (53′), Դիեգո Պերոտին (66′, 11մ.) ու Հենրիխ Մխիթարյանը (83′):

Հյուրերի միակ գոլը խփեց Անդրեա Պետանյան (44′, 11մ.):

Նշենք, որ Հայաստանի ընտրանու ու «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 79-րդ րոպեից: