Նրա ազդրերը ստանդարտից շատ հեռու են, բայց կինն ինքն իրեն գրավիչ և հմայիչ է համարում

Ծանոթացեք, այս կնոջ անունը Միկել Ռուֆֆինելի է, ապրում է Լոս Անջելեսում և նա 40 տարեկան է: Կնոջ առանձնահատկությունը՝ նրա լայն ազդրերն են, ընդ որում շատ լայն՝ 2.4մետր, իսկ կնոջ քաշը կազմում է 190կգ:

Որքան էլ որ զարմանալի է, Միկելին չի խանգարում սեփական քաշը, նա բավականին կանացի է, կրում է զգեստներ և իրեն լիովին երջանիկ է զգում: Կինը վստահ է, որ տղամարդկանց դուր չեն գալիս շատ նիհար կանայք: Չնայած այդ ամենին, Միկելը հաճախ է դժվարություններ ունենում կենցաղում. նրա համար բարդ է տեղաշարժվելն ու մեքենա վարելը:

Կինն արդեն 10 տարի ամուսնացած է, ունի 4 երեխա: Միկելը երբեք ամուսնու կողմից հաճոյախոսությունների պակաս չի զգացել: