«Իրավունք». Ամեն բան անելու են, որ միակ թեկնածուն մնա Փաշինյանի քավորը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություն­ներին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը:

Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:

Նրան իջեւանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում