Ինչո՞ւ էին հռոմեացիներն այնպիսի կանանց ստրկուհի դարձնում, ովքեր կույս չէին.

Հին Հռոմում ստրկուհի գտնելն այնքան էլ դյուրին չէր, ու պետք է համապատասխանեիր մի շարք տվյալների, որպեսզի հարուստ հռոմեացիները ցանկանային քեզ հետ անկողին կիսել կամ գոնե տանել իրենց տուն որպես ծառա։ Այդ պայմաններից մեկն այն էր, որ աղջիկը պետք է կույս չլիներ։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ հռոմեացիները ստրուկ ընտրելիս առաջնորդվում էին երկու պայմանով՝ նրանց մի մասը դառնալու էր պարզապես ծառայող, իսկ մյուսները մնալու էին սիրուհիներ։

Սիրուհիներ համար նախատեսված կանայք անցնում էին մի քանի թեստերով։

Առաջին հերթին ստուգվում էր նրանց մաշկը։ Այն պետք է լիներ լրիվ փափուկ ու սպիտակ, որպեսզի զգացվեր, որ աղջիկը արևի տակ որևէ աշխատանք չի կատարել։ Որքան մաքուր ու սպիտակ լիներ աղջկա մաշկը, այնքան ավելի հավանական էր, որ նրան կդարձնեին սիրուհի, ոչ թե ուղղակի սևագործ աշխատող։

Երկրորդ հերթին ստուգվում էին աղջկա վարսերը, որոնք պետք է փայլուն լինեին ու բավարարեին գնորդի պահանջներին։ Գնորդներն ամեն բան անում էին, որ իրենց ապագա սիրուհին երկար ու շքեղ վարսեր ունենա։

Երրորդ հերթին պետք է ստուգվեր աղջկա մարմինը։ Ամենակարևոր պայմանն այն էր, որ աղջկա մարմինը պետք է շատ փափուկ լիներ։ Դա ստուգվում էր հետևյալ կերպ․ նրա մարմնին մի քանի անգամ հարվածում էին, ու եթե մարմինը սկսում էր դոնդողի նման տարուբերվել, ապա նշանակում էր, որ աղջկա մարմինը հենց այն է, ինչ պետք է։

Եվ վերջին, կարևորագույն փորձությունն այն էր, որ աղջիկը պետք է կույս չլիներ։ Համարվում էր, որ կույս աղջիկները բավականին անփորձ են, և նրանք կարող նույնիսկ վատ սիրուհիներ լինել, ուստի ոչ կույս աղջիկներն ավելի մեծ պահանջարկ ունեին։

Դա էր պատճառը, որ ստրկավաճառները փորձում էին միշտ այնպիսի կանանց առաջարկել, ովքեր հետագայում կարող էին բավարարել իրենց տիրոջ բոլոր պահանջները։

Մնացած աղջիկներն, ովքեր չէին հաղթահարում թեստերը, պարզապես մնում էին ուշադրությունից դուրս ու դառնում էին հասարակ ծառաներ, ովքեր ամբողջ կյանքում պետք է տնային գործեր անեին ու ենթարկվեին իրենց տիրոջը առանց առաջ գնալու որևէ հնարավորության։