Եվրոպայի լիգա. «Ռոման» դուրս եկավ հաջորդ փուլ. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

https://player.upclips.online/embed/Hxsu9r77jPEbI

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» Բելգիայում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գենտի»: Առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 1:0 և երկու խաղի արդյունքով իտալացիները դուրս եկան հաջորդ փուլ: Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացեց «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրեց Ջասթին Կլյուվերտը՝ Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո: Հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: