Քրիստինա Կարապետյանը երկրորդ անգամ մայր է դարձել

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը երկրորդ անգամ մայր է դարձել։ Դերասանուհին ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանը, տղա են ունեցել։

Հայտնի զույգի առաջնեկը` Միքայելը, արդեն երկու տարեկան է: Instagram-յան հրապարակումներից դատելով՝ զույգը որդու համար ընտրել է Հովհաննես անունը։

Ի դեպ, Քրիստինան եւ Կարոն հանդիպել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում սովորելու տարիներին: Ավելի վաղ Քրիստինան NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր. «Որոշ ժամանակ շփվեցինք եւ հասկացանք, որ կողք կողքի աշխարհն ավելի հետաքրքիր է եւ սիրուն»: Նա հավելել էր, որ ամուսնու մեջ հատկապես գնահատում է նրա հոգատարությունն ու նրբանկատ լինելը: