Համացանցում հայտնվել են կերպարանափոխվող սեքս-ռոբոտի կադրերը

«Abyss Creations» ընկերությունը   սեքս-ռոբոտ է ստեղծել, որի  արտաքին տեսքը հնարավոր է փոխել՝ ըստ ցանկության և ճաշակի: Սեքս-ռոբոտին  տվել են  «Հարմոնիա» անունը:  Նորույթը ցուցադրել են բարձր տեխնոլոգիաների « CES 2018 » ցուցահանդեսում:

«Abyss Creations  ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, թե ինչ ունակություններով է օժտված Հարմոնիան: Նրա «ծառայություններից» օգտվել ցանկացողները մեկ րոպեում  կարող են փոխել ռոբոտի կեղծամը և նույնիսկ դեմքը:

Հնարավոր է փոխել նաև ռոբոտի վարքը:  Մասնագետները   պատրաստվում են 18 տիպի նոր ռոբոտներ ստեղծել, որոնց շարքում կլինեն ինչպես  ամաչկոտ աղջիկներ, այնպես էլ կրքոտ  կանայք:

Սեքս- ռոբոտները իրար նման չեն լինելու .  30-ից ավելի տարբեր դեմքեր ու կազմվածք ունեցող «էլեկտրոնային կանայք» կարող են բավարարել նույնիսկ  ամենակամակոր տղամարդկանց   ցանկությունները, քանի որ հնարավոր է լինելու փոխել  ռոբոտների կրծքի չափը, իսկ ներդրված հատուկ մեխանիզմի շնորհիվ այս երկաթե կանայք  կարող են արձագանքել, երբ իրենց դիպչում են ու նույնիսկ շարժվել՝ որոշակի տակտով: