«Մայրամուտն այստեղ իրոք հեքիաթային է». Տաթեւիկ Ադումյանը լուսանկար է հրապարակել հանգստից

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Նա մեկնել է Թաիլանդ, որտեղից գեղեցիկ մայրամուտը պատկերող լուսանկար է տեղադրել։ Դերասանուհին լողազգեստով է, լայնեզր գլխարկ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Հաճախ եմ բնության շնորհիվ գեղեցիկը տեսնում… Բայց այս կղզին առանձնապես տպավորիչ եղավ՝ օգնելով, որ զգամ լիարժեք ներդաշնակություն բնության հետ։ Դե, իսկ մայրամուտն այստեղ իրոք հեքիաթային է, դժվար թե որեւէ նկար կարողանա փոխանցել այդ զգացողությունը…»։

Ավելի վաղ հրապարակված լուսանակրում դերասանուհին աֆրիկյան հյուսքերով էր։ Նա կարմիր հագուստ էր կրում, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Դերասանուհին մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Ոչ ոք կարիք չունի ինքնակենսագրական գրելու, որովհետեւ յուրաքանչյուրի կյանքը արդեն իսկ թաքնված է նրա հայացքում»։