Ինչու է Վանեցյանը դարձել ֆեյքաբուծարանների սարսափը

Որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ակտիվորեն թիրախավորեն ԱԱԾ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին՝ մի բան ակնհայտ է, Վանեցյանը նորօրյա Հայաստանի ամենաառանցքային ֆիգուրներից մեկն է և մոտ ապագայում՝ ընդդիմադիր ձևավորվող բևեռի ամենակարևոր խաղացողներից է լինելու…
Միշտ հիշեք, եթե նիկոլական ֆեյքերը առանձահատուկ թիրախավորում են որևէ անձի՝ ուրեմն հիվանդագին ահ ու սարսափ կա նրանից… Հակառակ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչու է Արթուր Վանեցյանի ցանկացած տեղաշարժ հոգեխանգարմունքի հասցնում իշխանական ֆեյքաբուծարաններին…
Չնայած լավ խոսք կա՝ շատ մի ատի, սիրել կա… Նման կատեգորիայի համար կարևոր չէ, թե ով է թիրախը, կարևոր է, թե ով է իշխանութթյան ղեկին և ում պատվերով պետք է նվագեն երաժշտությունը…
Արման Ալեքսանյան