Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կա 9 զոհ, 9 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 31-ին՝ առավոտյան, Ղրիմում ողբերգաան ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 9 զոհ, ևս 9 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կրասնոդարից Սիմֆերոպոլ մեկնող միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկին և մեքենան բախվել է առջևից ընթացող բեռնատարին:

Բախման հետևանքով միկրոավտոբուսում գտնվող 18 ուղևորներից 9-ը տեղում մահացել են, ևս 9-ը՝ հոսպիտալացվել: Վիրավորներից 2-ի վիճակը գհնահատվում է ծայրահեղ ծանր:

Տուժածների թվում են նաև 2 երեխա և հղի կին:

Նշվում է, որ ուղևորները մեկնում էին հանգստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: