Ռուսաստանը վերսկսում է թռիչքները

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկարատև դադարից հետո կրկին վերսկսում է արտասահմանյան թռիչքները: Մասնավորապես, օգոստոսի 1-ից հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշենք, որ Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ արտերկրից իր քաղաքացիների տեղափոխումը հայրենիք։ Եվ այդ ընթացքում միջազգային ավիահաղորդակցության ցուցանիշը բավականին նվազել էր, օրինակ` այս տարվա հունիսին միջազգային չվերթներով թռիչք է իրականացրել 40,3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0,7 տոկոսն է կազմում։