Ռոնալդուն չի խաղա «Ռոմայի» դեմ. հայտնի է ոսկե խաղակոշիկի դափնեկրի անունը

Золотая бутса ⇒ Что такое золотая бутса в футболе ⇒ СПОРТ.UA

 

Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն կստանա Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» չի հայտավորել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ռոմայի» դեմ Ա Սերիայի վերջին տուրի հանդիպմանը։ Իմոբիլեին շրջանցելու տեսական հնարավորություն ուներ միայն Ռոնալդուն, որն առաջնությունում խփել է 31 գոլ։

Իմոբիլեն Իտալիայի ավարտվող մրցաշրջանում խփել է 35 գոլ։ Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 34 գոլ։ Բունդեսլիգայի մրցաշրջանն ավարտվել է։