Արդյոք վարակիչ է անախտանիշ կորոնավիրուսը

Անախտանիշ կերպով կորոնավիրուսային ինֆեկցիայի հիվանդության ընթացքը տանող վարակակիրը հազվադեպ է վարակում մյուսներին։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ արձագանքման հարցերով պատասխանատու Մարիա Վան Կերկհովեն։ «Ունեցած տվյալներից ելնելով, քիչ է հավանական, որ անախտանիշ վարակակիրը կարող է վարակը փոխանցել որեւէ մեկին»,- գրել է նա իր թվիթերյան էջում։ Նա հավելել է, որ անախտանիշ վարակման դեպքը չի կարելի խառնել թեթեւ հիվանդության ընթացքի հետ։ Բացի այդ, մարդը կարող է վարակել ախտանիշների ի հայտ գալուց երկու երեք օր առաջ։ Անախտանիշ վարակման դեպքում հիվանդության ողջ ընթացքում որեւէ ախտանիշ ի հայտ չի գալիս ։ Նյութի աղբյուրը` YN.am