Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև, քաղաքացիները բերման են ենթարկվում. ուղիղ

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև:

Այնտեղ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով նշեց, որ այնտեղ է գնացել բախումների վտանգը թուլացնելի համար:

Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո ոստիկանները մասսայաբար սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Այնտեղ է նաև Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը:

Քաղաքացիներն ավոտերթ են իրականցնում դեպի Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման, նրանք հասել են  երկրորդ հենակետին, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Վերջիններս  թույլ  չեն տալիս ավտոերթի մասնակիցներին շարժվել առաջ:

Ոստիկանները հորդորեցին երթի մասնակիցներին չփակել ճանապարհի երթևկելի մասը:

Երթի մասնակաիցները Լիդիանի պահնորդներին ասացին, որ իրենք 15 հոգի չեն: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ:

Երթի մասնակիցների մոտից սպառնալիքներ են հնչեցվում պահնորդների ուղղությամբ:

Աղբյուրը