Հայտնի է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: Այս մասին հայտնել է Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար:

Դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը: