Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

որոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ ներկա պահին ՀՀ-ում բուժման մեջ գտնվողների թիվը 8000-ից պակաս է: «Բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր: Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ թվերի անկումը մեր համաքաղաքացիները սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ և նույնիսկ հաղթահարված են համարում համաճարակը: Դա ամենևին էլ այդպես չէ»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով’ այս վերաբերմունքը կարող է առիթ դառնալ համաճարակի հուլիսյան պիկին վերադառնալու համար, ուստի նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները: Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց’ ինչու է փոխել որոշումը «Եվ որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի կրումը փակ և բաց տարածքներում, և մենք պետք է խստորեն պահպանենք այս կանոնը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բացի կոչերից, կառավարությւնը շարունակելու է նաև կանոնները խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Հիշեցնենք’ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Կորոնավիրուսին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 770 մարդ։ Հիշեցնենք’ մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։