Միթե՞ Արոնյանը այդքան շուտ «մոռացավ» Արիանային. ով է համատեղ լուսանկարի աղջիկը

Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում է Լևոն Արոնյանի նոր ընկերուհու թեման: Նույնիսկ տարածվում է նրա` ենթադրյալ ընկերուհու հետ համատեղ լուսանկարը:

Հատկանշական է, որ հայտնի շախմատիստի հետ համատեղ լուսանկարը հրապարակել է աղջիկը` Անիտա Այվազյանը, և ոչ թե Արոնյանը: Շախմատիստի ոչ ֆեյսբուքյան, և ոչ էլ ինստագրամի էջերում այս աղջկա մասին ոչ մի հրապարակում չկա:

Մինչդեռ Անիտան իր էջում հրապարակած լուսանկարին կից գրել է. «Սա այն ժամանակն է, որ դուք պետք է շարունակեք փորձել ժպտալ, ինչն է լաց լինելու պատճառը, դուք կհասկանաք, որ արժե ապրել, եթե դուք պարզապես ժպտում եք (գրառումը թարգմանությամբ):

Անիտա Այվազյանը սովորում է Ամերիկյան համալսարանում, ապրում է Երևանում:

Շատերը մեծ ուրախությամբ ընդունեցին այս լուրը, սակայն եղան նաև այնպիսիք, ովքեր բացասական արձագանքեցին:

Իսկ Արոնյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը հուլիսի 1-ին է, այն մասին է, որ հիմնականում Երևաում է, ժամանակը ծախսում է հեռավար աշխատելու, երաժշտություն լսելու, խոհանոցում լինելու` անձամբ որևէ ուտեստ պատրաստելու համար և ընկերների հետ լինում է բնության գրկում:

Ոչ մի խոսք և ոչ մի լուսանկար, ոչ էլ ակնարկ ընկերուհի ունենալու մասին:

Իսկ Անիտա Այվազյանի ֆեյսբուքյան էջին գուցե հենց այդ ընկերների հետ, որոնց մասին ակնարկում է շախմատիստը, անցկացրած ժամանակահատվածի վկայություններն են: