ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում

ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում: Բռնցքամարտի միջազգային կառույցը հերթական նամակն է ուղարկել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային և պահանջել մի շարք հարցերի տալ ավելի հստակ ու մանրակրկիտ պատասխաններ: ԱԻԲԱ-ն պահանջել է հստակեցնել՝ ե՞րբ և ինչպե՞ս են ֆեդերացիայի անդամները տեղեկացվել գործադիր կոմիտեի նիստի և դրա օրակարգի մասին, ինչպե՞ս են նրանք հաստատել իրենց մասնակցությունը, և ընդհանուր առմամբ որքա՞ն մարդ է մասնակցել այդ նիստին: ԱԻԲԱ-ն պահանջել է նաև մինչև այս իրենց թեկնածությունը դրած անդամների տվյալները, նաև, թե ինչպես են նրանք առաջադրվել: Բռնցքամարտի միջազգային կառույցը նշել է, որ Արթուր Գևորգյանը հրաժարականից հետո իրավունք չունի ֆեդերացիայում գործունեություն ծավալել, միևնույն ժամանակ ԱԻԲԱՆ պահանջել է ներկայացնել Արթուր Գևորգյանի կողմից ֆեդերացիայի ղեկավարումը նույն կառույցի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանին հանձնելու գործընթացը: ԱԻԲԱ-ն նաև նշել է, որ անհամապատասխանություններ կան գործադիր կոմիտեի անդամների առումով: Բռնցքամարտի միջազգային կառույցը պահանջել է շուտափույթ կարգավորել այս հարցերը, որպեսզի առաջիկայում ԱԻԲԱ-ի կանոնների համաձայն կազմակերպվեն ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:

Нет описания.Нет описания.Нет описания.