Մեսսի․ Բարսելոնայի հանդեպ իմ սերը երբեք չի փոխվի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հավաստիացրել է, որ չնայած ակումբի ղեկավարության հետ չհասկացվածությանը, նա կշարունակի 100%-ով ներդնել ուժերը խաղադաշտում։ Արգենտինացին 2020-ին ոչ մի տեղ չի գնա։

«Լիովին կներդնեմ ուժերս։ Իմ սերը «Բարսելոնայի» հանդեպ երբեք չի փոխվի»,-Մեսսիի խոսքերն է փոխանցում ակումբի թվիթերյան էջը։

Մեսսին նախորդ շաբաթ «Բարսելոնային» հայտնել էր, որ ուզում է հեռանալ։