Ասում են` Բեքհեմը դավաճանել է կնոջը. Վիկտորյան ամուսնուն խանդում է նոր աշխատակցի պատճառով

Վիկտորյա Բեքհեմը անհանգստանում է ամուսնու նոր ասիստենտուհու պատճառով, հայտնում է TMZ-ը։

Դեւիդն իր համար աշխատակից է վարձել, ով նախկինում աշխատել է թագավորական ընտանիքի հետ (մասնակցել է Եղիսաբեթ Փիթեր Ֆիլիպսի թոռան հարսանիքի կազմակերպմանը եւ այլն)։ Աղջիկը գրավիչ է, տիրապետում է լավ շարժուձեւի եւ աշխատանքից դրդված երկար ժամանակ է անցկացնում Վիկտորյայի ամուսնու կողքին։