Ինչպիսի տեսք ունի 110 միլիոն դոլար արժողությամբ նոր, շքեղ մասնավոր ինքնաթիռը ներսից (Photo)

Հարուստները, որոնք սովորել են անընդհատ համալրել իրենց ինքնաթիռների հավաքածուն, կարող են նոր, շքեղ ինքնաթիռ գնել։ Կարմիր փայտից պատրաստված ինտերիերով ACJ320 շքեղ ինքնաթիռն իր մեջ կարող է տեղավորել 17 ուղևորի։ Այս ինքնաթիռով անգամ երկար թռիչքները շատ հարմարավետ և արագ կթվան։

Այս ինքնաթիռի արժեքը գնահատվում է 110 միլիոն դոլար։ Հզոր շարժիչի շնորհիվ այն անդադար կարող է թռչել 10 հազար կմ։

Շքեղ ինքնաթիռի ինտերիերը մշակվել է Yves Pickardt-ի դիզայներների կողմից բրիտանական Acropolis Aviation կազմակերպության պատվերով։