Ճապոնական կամուրջն այնքան երկար է, որ այն հնարավոր է պտտել Երկիր մոլորակի շուրջ 7 անգամ. ինչպե՞ս է դա հնարավոր

Աքասի նեղուցի վրա է գտնվում հսկայական Աքասի-Կայկյո կամուրջը, որի նպատակը երկու կղզիներն իրար միացնելն է։ Կամուրջը ռեկորդակիր է դարձել՝ շնորհիվ իր առանձնահատկությունների և Ճապոնիային բնորոշ դաժան եղանակային պայմաններին դիմակայելու ունակության։

Հսկայական կառույցի շինարարությունը սկսվել է դեռ 1988 թ. և տևել 10 տարի։ Երկու անգամ կառուցման համար նախատեսված նավերը խորտակվել են եղանակային պայմանների պատճառով։ Ի սկզբանե նախատեսվում էր կամուրջը կառուցել գնացքների ու մեքենաների համար, սակայն հետագայում մտափոխվեցին և միայն 6 ուղեգիծ կոնստրուկտավորեցին բացառապես ավտոմեքենաների համար։

Նախագծի մշակմանը մասնակցել են հարյուրավոր մասնագետներ։ Սկզբում նախատեսվում էր, որ կամրջի միայն կենտրոնական մասը պետք է ունենար շուջ 2000 մ երկարություն, սակայն դրան ևս եղանակային պայմանները խանգարեցին։ 1995 թ. տեղի ունեցած երկրաշարժի պատճառով կամուրջը վնասվեց, և այն ստիպված եղան մասամբ վերակոնստրուկտավորել։

Երկրորդ դժվարությունն այն էր, որ հիմնային բետոնները պետք է գտնվեին ոչ թե հովի վրա, այլ ջրի մեջ։ Դրա համար մասնագետները նոր բաղադրություն ունեցող բետոն ստեղծեցին, որը արագ չորանում էր ջրում։ Կառուցման վրա աշխատել է 2 միլիոն մարդ, ծախսվել է 5 միլիարդ դոլար գումար, այդ իսկ պատճառով կամուրջն այսօր վճարովի է. դրանով անցնելու համար հարկավոր է վճարել 20 դոլար։

Ընդհանուր առմամբ այսօր կամուրջն ունի 3,911մ երկարություն։ Հարկ է նշել, որ այդ երկարությունը Աքասի-Կայկյոն դարձնում է աշխարհի ամենաերկար կախված կամուրջը։ Այն ունի պողպատե մալուխներ, առանց որոնց այսօր չի կառուցվում ոչ մի կամուրջ։ Այդ մալուխներից Աքասի Կայկյոն այնքան շատ ունի, որ եթե դրանք ձգենք և միացնենք իրար, ապա ստացվածը կկարողանա Երկիր մոլորակը «փաթաթել» 7 անգամ։ Բանն այն է, որ կամրջի անվտանգությանը մեծ կարևորություն է տրվել. այն այսօր կարող է դիմակայել մինչև 8,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերի։

Կամրջի անվանումը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար և ամենաբարձր կախված կամուրջ։ Դրա բարձրությունը կազմում է 282,2 մ։

Ավելին