ՆԱՏՕ-ի ռազմական նավերը մտել են Սև ծով

ՆԱՏՕ-ի ռազմական նավերը մտել են Սև ծով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնին:

Նշվում է, որ Սևծովյան նավատորմը սկսել է հետևել ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նավերի գործողություններին:

Հավելենք, որ Սև ծով մտած ՆԱՏՕ-ի նավերի մեջ ռազմանավեր կան Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից: