Լավրովն ու Ռուսաստանի երկու փոխվարչապետերը գալիս են Հայաստան

Այսօր սպասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովից բացի, ՌԴ պատվիրակության կազմում Հայաստան են ժամանելու ՌԴ փոխվարչապետեր Ալեքսանդր Նովիկն ու Ալեքսեյ Օվերչուկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն Հայաստանում է: