Զոհվել է «Ալաշկերտի» նախկին պաշտպան Արթուր Բարսեղյանը

Զոհվել է «Ալաշկերտի» նախկին պաշտպան, 19-ամյա Արթուր Բարսեղյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից:

« Խորին ցավով տեղեկացանք, որ Արցախյան Հերոսամարտերում արիաբար զոհվել է «Ալաշկերտի» նախկին պաշտպան, 19-ամյա Արթուր Բարսեղյանը…

Լույսի մեջ մնաս, Արթուր ջան…»,- ասված է հրապարակման մեջ։