Հարավային կորպուսի ջարդված լինելը Աննա Հակոբյանի պատճառով է. Հրանտ Բագրատյան

Մովսես Հակոբյանն ասում էր` ընկերներ, ձեզ գցել են, դավաճանել են: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մովսես Հակոբյանը ասեց բաներ, որ բոլորս գիտեինք, որ Նիկոլի կինը գնացել,  խանգարել է, որ հարավային կորպուսի ջարդված լինելը Աննա Հակոբյանի պատճառով է, Մովսես Հակոբյանից ավելի խորը կարող ենք դա ասել: Ասեց, որ թքած ունեին, ոչ մի հակապաշտպանական համակարգ չկար, ասեց որ վարի են տվել 130 միլիոն` ՍՈւ-30 գնելով: Երկրի միջոցներից 130 միլիոն վարի տված մարդը իրավունք չունի երկրի ղեկավար լինի: Մովսես Հակոբյանը ասաց, որ ինչ պոֆիգիստ մարդ է Արմեն Սարգսյանը, որը միջոցներն է գողանում հանքային ռեսուրսների տեսքով, որ խաբում է մեզ, որ ՀՀ քաղաքացի չի, ու ռուսական հեռուստատեսության տվյալներով ՄԻ6-ի գործակալ է Հայաստանում: Եւ վերջի վերջո, Մովսես Հակոբյանն ասում էր` ընկերներ, ձեզ գցել են, դավաճանել են: Սլաքը ընկնում է ՀՀ նախագահի վրա, Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ վրա:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Բագրատյանը ասաց, որ պետք է շարունակվեն ճնշումները եւ ծնկաչոք ներողություն խնդրի:

«Նրա միակ շանսն այն է, որ թողնեն իր նկատմամբ հանգիստ, քաղաքացիական դատ լինի, օրեցօր էս հրապարակում մարդկանց թիվն ավելանում է, եւ նա կհեռանա»,- ասաց նա: