Էրդողան. Թուրքիան ձգտում է եվրաինտեգրման

Թուրքիան վճռական է շարունակելու եվրաինտեգրման կուրսը՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք դեռ վճռական ենք եվրաինտեգրման հարցում, ձգտում ենք կառուցել մեր ապագան Եվրոպայի հետ միասին եւ կենտրոնացած ենք բոլոր բարեկամ երկրների եւ դաշնակիցների հետ համագործակցության վրա: Թուրքիան պատրաստ է ակտիվորեն օգտագործել ԱՄՆ-ի հետ իր սերտ դաշնակցային հարաբերությունները՝ տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները լուծելու համար»,- ասել է Էրդողանը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով դիմելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին: