Գ. Ծառուկյանը մասնակցել է արցախյան պատերազում նահատակված հերոսների հիշատակի արարողությանը

Նոյեմբերի 22-ին հայկական բոլոր եկեղեցիներում կատարվել է արցախյան պատերազում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն: Հանուն հայրենիքի անմահացած հայորդիների հիշատակի արարողություն ու սուրբ պատարագ է կատարվել նաև Գագիկ Ծառուկյանի բարերորությամբ կառուցված Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ի թիվս հարյուրավոր քաղաքացիների հիշատակի արարողությանը մասնակցել և առ Աստված աղոթք է բարձրացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր հերոսները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ հզոր են, հայրենիքին նվիրված և կարող են հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու սուրբ հողի իրենց կյանքը զոհաբերել,-շեշտել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր հայ պարտավոր է մշտապես հիշել և ուշադրության արժանացնել հանուն սուրբ հողի նահատակված հայորդիների ընտանիքներին: